Yo Health հավելվածի Օգտագործման պայմանները

Ներածություն

Բարի գալուստ Yo Health («Հավելված»), մոբայլ հավելված, որը պարգևատրում է օգտատերերին նրանց կատարած քայլերի դիմաց՝ տրամադրելով միավորներ, որոնք կարող են փոխանակվել վաուչերների, այնուհետև դրանց դիմաց նվերներ ստանալու հնարավորությամբ։ Ներբեռնելով, տեղադրելով և օգտագործելով Հավելվածը՝ Դուք համաձայնում եք համապատասխանել և հետևել դրույթներին և պայմաններին («Օգտագործման պայմաններ»)։ Մինչև Հավելվածն օգտագործելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ սույն դրույթներին։

Հասանելիություն

To use the App, you must:

Հավելվածն օգտագործելու համար Դուք պետք է․

Լինեք առնվազն 18 տարեկան կամ ունենաք ծնողի կամ խնամակալի համաձայնությունը։

● Ունենաք համատեղելի մոբայլ սարք՝ քայլաչափի ֆունկցիայով

● Համաձայնեք սույն Օգտագործման պայմաններին

Հաշվի գրանցում

Հավելվածի որոշ ֆունկցիաների հասանելիության համար անհրաժեշտ է գրանցել հաշիվ։ Դուք համաձայնում եք գրանցման ժամանակ տրամադրել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն և թարմացնել այն։ Ձեր հաշվի տվյալների գաղտնիության պահպանման, ինչպես նաև Ձեր հաշվի միջոցով կատարվող բոլոր գործունեությունների համար Դո՛ւք եք պատասխանատու։

Միավորների վաստակում

Հավելվածը հետևում է Ձեր քայլերին՝ օգտագործելով Ձեր մոբայլ սարքի քայլաչափը։ Միավորները տրամադրվում են քայլաչափով գրանցված քայլերի քանակության հիման վրա։ Քայլերի փոխանակումը միավորների կարող է կատարվել տարբեր մեխանիզմներով և ենթակա է փոփոխության՝ մեր հայեցողությամբ։ Միավորները դրամական արժեք չունեն և չեն կարող փոխանակվել դրամի։

Վաուչերները և դրանց գործածումը

Միավորները կարելի է փոխանակել վաուչերների, որոնցով կարող եք Հավելվածում նվերներ ստանալ։ Յուրաքանչյուր վաուչեր ունի իր օգտագործման ժամկետը, որի ավարտից հետո այլևս ուժի մեջ չի լինի։ Հավելվածում յուրաքանչյուր վաուչերի համար նշված կլինեն դրույթներն ու պայմանները, ներառյալ գործածման ժամկետը։

Միավորների օգտագործման ժամկետի ավարտ և չեղարկում

Հավելվածի միջոցով վաստակած միավորների օգտագործման ժամկետը կսպառվի, եթե դրանք որոշակի ժամանակահատվածում [ օր՝ 12 ամսում] չփոխանակվեն վաուչերների ։Չօգտագործված միավորները ժամկետի ավարտից հետո կչեղարկվեն։

Օգտատերերի վարքագծային կանոնները

Դուք համաձայնում եք․

Չօգտագործել Հավելվածն անօրինական նպատակներով․

● Չմասնակցել որևէ գործունեության, որը կարող է խոչընդոտել Հավելվածի պատշաճ աշխատանքին։

● Չմիջամտել կամ կեղծել Ձեր քայլերը՝ անազնիվ ճանապարհով միավորներ վաստակելու նպատակով։

Գաղտնիություն

Ձեր կողմից մեր Հավելվածի գործածումը կառավարվում է նաև մեր Գաղտնիության քաղաքականությամբ, որը հղումի տեսքով ընդգրկված է սույն Օգտագործման պայմաններում։ Խնդրում ենք ծանոթանալ մեր Գաղտնիության քաղաքականությանը, որպեսզի հասկանաք, թե ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները։

Փոփոխություններ Հավելվածում և Դրույթներում

Մենք իրավասու ենք ցանկացած պահի, առանց ծանուցման փոխել կամ դադարեցնել Հավելվածի գործունեությունը կամ Հավելվածի որոշ ֆունկցիաներ։ Մենք նաև կարող ենք ժամանակ առ ժամանակ վերանայել սույն Օգտագործման պայմանները։ Դրույթների ամենաթարմ տարբերակը հասանելի կլինի Հավելվածում։ Կատարված փոփոխություններից հետո շարունակելով գործածել Հավելվածը՝ Դուք համաձայնում եք փոփոխված Դրույթներին։

Դադարեցում

Եթե մենք նկատենք վարքագիծ, որը մեր կարծիքով խախտում է սույն Օգտագործման պայմանները կամ վնասակար է Հավելվածի մյուս օգտատերերի, մեզ, կամ երրորդ կողմերի համար՝ ապա մենք իրավասու ենք մեր հայեցողությամբ, առանց այդ մասին ծանուցելու կասեցնել կամ դադարեցնել Ձեր հաշիվը և հավելվածի հասանելիությունը։

Հրաժարում պատասխանատվությունից

Հավելվածը տրամադրվում է «ինչպես կա» և «ինչպես հասանելի է» տարբերակով՝ առանց որևիցե երաշխիքների՝ հստակ կամ ենթադրյալ։ Մենք չենք երաշխավորում, որ Հավելվածի աշխատանքը կլինի անխափան, անսխալ կամ ապահովագրված որևէ վիրուսներից կամ այլ վնասակար բաղադրիչներից։

Պատասխանատվության սահմանափակում

Օրենքով թույլատրված ամբողջ չափով մենք պատասխանատվություն չենք կրում որևէ ուղղակի, անուղղակի, պատահական, միտումնավոր, հետևանքային կամ պատժիչ վնասների համար, որոնք կարող են առաջանալ Ձեր կողմից Հավելվածի գործածման կապակցությամբ, նույնիսկ եթե մեզ զգուշացրել են նման վնասների հնարավորության մասին։

Կարգավորող օրենսդրություն

Սույն Օգտագործման պայմանները պետք է կառավարվեն և մեկնաբանվեն Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի (DIFC) օրենքների համաձայն՝ առանց հաշվի առնելու դրանց հակասությունները օրենքի սկզբունքների հետ:

Օգտագործման պայմաններ

Օգտահաշիվներ ուFastex ID-ներ

- Յուրաքանչյուր օգտատիրոջ թույլատրվում է ունենալ միայն մեկ YoHealth հաշիվ: Եթե ​​մի քանի սարքերի սեփականատեր եք, YoHealth հավելվածը պետք է տեղադրվի միայն դրանցից մեկի վրա:

- Ձեր Fastex ID-ն եզակի է և կարող է կապված լինել միայն մեկ YoHealth հաշվի հետ: Սա ապահովում է հաշվի ամբողջականությունը և անվտանգ օգտագործումը:

Վաուչերի օգտագործման պայմաններ

- Վաուչերները փոխանցելի չեն և պետք է մարվեն միայն հաշվի տիրոջ կողմից: Վաուչերները բաժանելը կամ ուրիշներին փոխանցելը խստիվ արգելվում է:

- Չի թույլատրվում կապվել հայցվող վաուչերին կցված բիզնեսի հետ՝ վաուչերի պայմաններից դուրս ծառայություններ պահանջելու համար:

Սխալ օգտագործում և շահագործում

- Առաջադրանքները պետք է կատարվեն ազնվորեն. արգելվում է փոխել GPS-ի տվյալները՝ ձևացնելու համար, թե այլ վայրում եք՝ իրականում տանը գտնվելով։

- Քայլերը պետք է կուտակվեն արդարացիորեն և իրական գործունեության միջոցով։ Չի թույլատրվում օգտագործել անարդար մեթոդներ, ինչպիսիք են հեռախոսը թափահարելը կամ անընդհատ շարժվող սարքավորումների վրա տեղադրելը՝ քայլերի քանակն արհեստականորեն ավելացնելու համար:

YoHealth-ն իրեն իրավունք է վերապահում արգելափակել այս ուղեցույցները խախտող հաշիվները: Մեր հարթակը խթանում է առողջ ապրելակերպը և արդար մրցակցությունը բոլոր օգտատերերի միջև:

Օգտվելով Հավելվածից՝Դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և համաձայնել եք սույն Օգտագործման պայմաններին։